Իրինա Շեյքը կիսվել է իր մանկական հազվագյուտ լուսանկարներով

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հունվարի 6-ին նշել է ծննդյան տարեդարձը․ նա դարձել է 36 տարեկան։ Դրա կապակցությամբ պոդիումների աստղը Instagram-ում արխիվային հազվագյուտ լուսանկարներ է հրապարակել։

Շեյքը տեղադրել է մանկական և պատանեկան լուսանկարներ, ինչպես նաև կադր ծնողների հարսանիքից։ Բացի այդ, նա ցույց է տվել իր բնակարանը Նյու Յորքում՝ բառացիորեն լցված ծաղիկներով։

Հիշեցնենք, որ առխարհահռչակ մոդելը ծնվել է Չելյաբինսկի մարզում։ Նրա հայրը հանքափոր էր և մահացել է 2000 թվականին թոքերի հիվանդությունից: Մայրը, որը երաժշտության ուսուցչուհի էր, ստիպված էր ինքնուրույն մեծացնել Իրինային և նրա ավագ քրոջը՝ Տատյանային։

Շեյքը մոդելային բիզնեսի մեջ է մտել 18 տարեկանում. 2004 թվականին գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո նրան նկատել են, իսկ հաջորդ տարի նա արդեն հայտնվել է Եվրոպայում։