Քենդրիկ Լամարը South Park-ի հեղինակների հետ միասին կատակերգություն կնկարահանի

South Park-ի ստեղծողներ Մեթ Սթոունը և Թրեյ Փարքերը հայտնի ռեփեր Քենդրիկ Լամարի հետ համատեղ կատակերգություն կստեղծեն, այս մասին հայտնում է Deadline-ը։

Նախագիծը դեռ անվանում ու ռեժիսոր չունի։ Ֆիլմի սցենարիստը Վերնոն Չաթմենն է։

Հայտնի է, որ ֆիլմը կպատմի սևամորթ տղայի մասին, ով թանգարանում փորձաշրջան է անցնում: Նկարահանումները կսկսվեն գարնանը։

Նոր նախագծի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։