«Կրակի կտոր»․ Անի Լորակը երգել է հայի հետ ու հայտարարել նոր տեսահոլովակի մասին

Հայտնի երգչուհի Անի Լորակը որոշել է գովազդել Արտյոմ Քաչերի (Քաչարյանի) հետ զուգերգը։ Նա ռեփերի հետ տեսանյութ է հրապարակել Instagram-ում և գրառում արել։

««Մայրցամաք» երգը գրավում է բոլոր վարկանիշները։ Բոլորին շնորհակալություն աջակցության համար, ձեր կարծիքների ու մեկնաբանությունների համար: Շատ շուտով ձեզ սպասում է Քաչերի հետ համատեղ տեսահոլովակի պրեմիերան»,- նշել է նա։

Երգիչը որոշել է պատասխանել նրան և մեկնաբանություններում գրել է. «Օյ, ի՜նչ երգ ենք թողարկել։ Իսկ Լորակը պարզապես կրակի կտոր է»: Երգչուհին պատասխանել է, որ «կրակն» այնքան էլ համեստ չէ։

Արտյոմ Քաչերը ռուսաստանցի երգիչ է, «Ֆակտոր Ա» և «Գոլոս-1» շոուների մասնակից։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от АНИ ЛОРАК (@anilorak)