Ճապոնացի երիտասարդը «ցնցում է» համացանցն իր կանացի արտաքինով (լուսանկարներ)

Ճապոնիայի 19-ամյա երիտասարդը մեծ ճանաչում է ձեռք բերել առցանց հարթակում իր «կանացի» արտաքինի շնորհիվ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Իդեգամի Բակու անունով երիտասարդը տպավորում է իր բնատուր անդրոգեն հատկություններով: Վերջին տարիներին տղամարդիկ երբեմն օգտագործում են դիմահարդարման և լուսանկարչային խաբկանքի տեխնիկան համացանի տարածքում որպես կին հանդես գալու համար, սակայն Իդեգամին շատ «չարչարվելու» կարիք չունի:

Իդեգամին առցանց տիրությթում առաջին անգամ նկատվել է 2018 թվականին: Նա ճանաչում ձեռք բերել Ճապոնիայում հայտնի տաղանդների մրցույթին մասնակցելուց հետո:

Արտաքինի կանացի հատկությունները թաքցնելու փոխարեն ճապոնացին որոշել է զարգացնել իր եզակիությունը և անգամ իրեն անսեռ է հայտարարել՝ տպավորությունն էլ ավելի հավանական դարձնելու համար: