Մադոննան քասթինգ է սկսել ինքնակենսագրական ֆիլմի համա

Երգչուհի Մադոննան հաստատել է ինքնակենսագրական ֆիլմի մեկնարկը: Կինոռեժիսորները սկսել են դերասանների քասթինգի փուլ, հայտնում է Billboard-ը:

Ինքը՝ Մադոննան, Instagram-ում գրել է, որ ֆիլմին մասնակցելու հավակնորդների լսումները իր համար «սյուրռեալիստական փորձ» են:

Երգչուհու խոսքով՝ իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու բոլոր փորձերը ձախողվել են, ուստի նա ստիպված է եղել անձամբ զբաղվել նախագծով, որպեսզի ամեն ինչ ճիշտ ստացվի: