Մահացել է ռուս դերասան Գենադի Յուխտինը

ՌԴ ժողովրդական արտիստ, կինոդերասան Գենադի Յուխտինը, ով ավելի վաղ կորոնավիրուսով հոսպիտալացվել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, մահացել է 89 տարեկան հասակում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունում:

Դերասանը առավել հայտնի է դարձել «Օտար հարազատներ» (1955թ.), «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956թ.), «Բալլադ զինվորի մասին» (1959թ.), «Անորսալի վրիժառուները» (1966), «Կարամազով եղբայրներ» (1969) և այլ ֆիլմերում կատարած դերերով: