Լիկա Սալմանյանն ավտովթարի է ենթարկվել. դերասանուհին մեկնաբանել է կատարվածը

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երկու մեքենաներ Արշակունյանց պողոտայում բախվել են, որոնցից մեկի վարորդը դերասանուհի Լիկա Սալմանյանն է եղել:

Starnews-ի հետ զրույցում դերասանուհին որոշ մանրամասներ է ներկայացրել:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ: Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել և հարվածել է մեքենայիս: Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,- հայտնել է Լիկան:

Նա նշել է, որ արդեն տանն է, իր հետ ամեն բան լավ է, սակայն գլխի հատվածում հարված է ստացել: