Մարիամ Ադամյանի և Միկա Ղափլանյանի հարսանեկան խնջույքը, դերասանուհու հարսի պարն ու հուզմունքը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյանը երեկ ամուսնացել են։

Համացանցում լայն տարածում է գտել Մարիամի հարսի պարը՝ «Կիլիկիա» երգի ներքո։ Շատերը նկատել են, որ Մարիամի հարսանեկան կերպարն ու հարսի պարը շատ նուրբ էին։

Տորթը կտրելու պահին Մարիամը չի կարողացել զսպել հուզմունքը։

Պսակադրվելուց հետո զույգն օրը շարունակել է խնջույքով, որին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Օլյա Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Էմմա Մանուկյանը, Կարո Հովհաննիսյանը, Արսեն Միքայելյանը, Վահագն Գալստյանը, Ելենա Բորիսենկոն, Էվելինա Շահինյանը և այլք։ Նրանք ուրախացել են մինչև ուշ գիշեր։