ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է կարևոր գործերի և որոշումների համար: Հիմա ձեզ ոչ ոք չի կարողանա խճճել կամ շեղել, դուք սխալներ չեք անի ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ հարցերում: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն կոլեգաների ու գործընկերների հետ հարաբերությունները: Տարաձայնություններին փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Չի բացառվում՝ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում վիճում էիք:
Ցանկալի չէ անձնական կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելը: Ձեր մտերիմների վրա ազդող ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ երկար մտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հագեցած ու հիշարժան կլինի: Այն հարմար կլինի կարևոր գործերի համար. դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կհայտնվեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտներն ու բարելավել ձեր ֆինանսական վիճակը:
Կազմակերպչական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Շատ ժամանակ չի խլի փաստաթղթերի ձևակերպումը, օգտակար կլինի պետկազմակերպություններ դիմելը: Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում. մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հրաշալի օր է շփումների համար: Այսօր դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նոր ծանոթների հետ կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, համախոհներ ձեռք կբերեք, որոնց աջակցությամբ կկարողանաք իրագործել ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:
Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Երեկոն հրաշալի կլինի գնումների համար. դուք անսխալ պիտանի իրեր կընտրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը և կարևոր չէ՝ վաղուց եք ծանոթ, թե միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:
Օրը լավը կլինի նաև որոշ տնային խնդիրներ լուծելու համար: Դա անելը սպասվածից հեշտ կլինի, շատ ժամանակ էլ չի պահանջվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Զգույշ գործեք: Օրը հազիվ թե հարմար լինի համարձակ փորձարկումների համար, բարդ ու կարևոր գործեր էլ լավ է չստանձնել: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, ձեզ վրա լրացուցիչ պարտականություններ մի վերցրեք: Լավ է հետևեք ավելի վաղ կազմած ծրագրերին, և դա ձեզ կազատի շատ ու շատ ապրումներից:
Մտերիմները կփորձեն աջակցել ձեզ, բայց ամեն անգամ չեն հասկանա, թե ինչու եք հուզվում և ինչի համար եք անհանգստանում: Ցանկացած կարևոր զրույց արժե հետաձգել մինչև օրվա երկրորդ կեսը: Հենց այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, դա անելը դժվար չի լինի: Այսօր ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, որի մասին լավ բաներ շատ եք լսել:
Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե վերջին պահին եք որոշել ճամփա ընկնել: Շահավետ գործարքներ կնքելու և վաղուց ձեզ համար ցանկալի իրը գնելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այսօր շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Աշխատեք լավը նկատել, ուշադրություն դարձնել նոր հնարավորություններին, այլ ոչ թե երբեմն առաջ եկող խնդիրներին: Հին համախոհները կօգնեն հաղթահարել դժվարությունները, կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք: Նոր ծանոթներն էլ իրենց լավագույն կողմերով կդրսևորեն, եթե նրանց նման հնարավորություն տաք:
Կհաջողվի գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Հավանական են հաջող գնումներ: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ ձեզ կուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հարմար կլինի բանակցությունների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպելու համար: Կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Եթե խնդիրներ առաջանան, դուք դրանց հետ մենակ չեք մնա: Հաջող կլինի պետկազմակերպություններին դիմելը, դուք արագ կձևակերպեք անհրաժեշտ փաստաթղթերը:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք իրար հետ, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Սիրահարված Կարիճներին հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև ձեզ համար յուրահատուկ կարևոր հարցի հետ կապված լավ նորություններ: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում աշխատել եք, հետաքրքիր առաջարկներ անեն:
Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի առիթ լինի, որն էլ հաճույքով կկազմակերպեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել նպաստավոր պահից բարդ ու կարևոր գործը ստանձնելու համար, որին առաջ չէիք համարձակվում անցնել: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնք ժամանակի ընթացքում իրական ընկերներ կդառնան:
Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի: Կհաջողվի օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործերում արժե զգույշ լինել: Նոր բան ստանձնելուց առաջ մտածեք, թե ինչ դժվարությունների կարող եք բախվել ու ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել: Շրջահայացությունը, որն այսօր կդրսևորեք, թույլ կտա խուսափել և՛ մոտ, և՛ հեռու ապագայի շատ խնդիրներից:
Օրը հրաշալի կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Նույնիսկ լուրջ հարցերը կարելի է թեթև ու անմիջական քննարկել. այդպես ավելի հեշտ կտարահամոզեք նրանց, ովքեր քննադատորեն են տրամադրված ու պատրաստ չեն միանգամից համաձայնել ձեր առաջարկներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է կարևոր ու բարդ գործերը ստանձնելու համար: Չեք ուզենա ո՛չ հրաժարվել ձեր ծրագրերից, ո՛չ կիսատ թողնել սկսածը: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն շեղի ու չեն փչացնի ձեր տրամադրությունը: Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ կարողանաք զբաղվել հենց նրանով, ինչով վաղուց էիք հետաքրքրվում:
Լավ է և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինեք: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, իսկ դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: