ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչի մասին էլ մտածեք, ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ այսօր արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումները օգտակար կլինեն, դրանց շնորհիվ շատ դժվարություններից գլուխ կհանեք, կկարողանաք լուծել բարդ հարցերը: Հասկանալի կդառնա՝ ինչպես է լավ գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել:

Ամեն անգամ հեշտ չի լինի իրատես լինելը: Երևակայելն, իհարկե, հաճելի կլինի, բայց կարևոր կլինի սեփական պատրանքների մեջ չխճճվելը: Աշխատեք օբյեկտիվություն պահպանել. դա թույլ կտա ուժերը զուր չվատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նոր ծրագրեր կհայտնվեն, չեք ուզենա հետաձգել դրանց իրագործումը: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչն ակնհայտ է թվացել: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ձեր սովորույթները: Դա անելը դժվար չի լինի:

Օրը հարմար կլինի գնումների համար: Հաջող կլինեն և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումները: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու եղանակը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ գործերի ու կարևոր հանդիպումների համար շատ հարմար կլինի օրվա առաջին կեսը: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ դուք կկենտրոնանաք գլխավորի վրա, դատարկ բաների վրա էլ չեք շեղվի: Կարող են վեճեր ծագել, բայց ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի թշնամիների շարքից համախոհներ հայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ, բայց հաջող կանցնի: Այն լավը կլինի ստեղծագործելու և երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած գործի համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հաճելի կլինի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե այսօր կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Պետք է շատ բաների մասին մտածեք ու միանգամից պարզ չի լինի՝ ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչն է միայն այդպիսին թվում: Խորհուրդները կարող են անօգուտ լինել, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե ուշադիր լսել:

Օրը հազիվ թե առանց տհաճ պահերի անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարություններից գլուխ կհանեք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կկարողանաք դրանք հաղթահարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այսօր դուք կարող եք գլուխ հանել բարդ ու խճճված իրավիճակներից, քանի որ կտեսնեք այն, ինչը նախկինում չեք նկատել: Հասկանալով, թե որտեղ և ինչու եք սխալներ գործել, դուք կաշխատեք դրանք ուղղել: Դա սպասվածից հեշտ կլինի:

Օրը հարմար կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Դուք կկարողանաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու մյուսների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջողության հասնելու համար պիտի հանգստություն պահպանեք: Եթե ժամանակին հիշեք դրա մասին, ապա օրը հաջող կդասավորվի: Դուք կկարողանաք խուսափել և՛ մանր թյուրիմացություններից, և՛ լուրջ խնդիրներից: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, վերականգնել գործնական կամ անձնական հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար:

Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Հաջող կանցնի կարևոր հարցերի քննարկումը, ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է աշխատանքի մասին կարևոր զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Դուք ձեզ ճիշտ կպահեք, բարենպաստ տպավորություն կթողնեք: Այսօր հայտնված համախոհները ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան: Մասնագիտական գործունեության հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճիշտ ու ժամանակին կլինեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել այդ գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է չհետաձգեք կարևոր գործերը, աշխատեք օրվա առաջին կեսը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի բարդ հարցերը լուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Շրջապատողների հետ լեզու գտնելու ունակությունը թույլ կտա հարթել սուր անկյուններն ու լուծել ավելի վաղ ծագած խնդիրները:

Հավանական են անսովոր հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք արագ լեզու կգտնեք նրանց հետ, ում մասին նախկինում ոչինչ չգիտեիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կուզենաք շարունակել շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը ոչ միայն հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ, այլև հրաշալի գաղափարներ կբերի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել հին ծրագիրը: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա, և անպայման կգտնվեն մարդիկ, որոնք օգնություն և աջակցություն կառաջարկեն:

Ավելի ուշ կգա կազմակերպչական հարցերի լուծման համար հարմար ժամանակը, ինչպես նաև խնդիրների, որոնք անընդհատ հետաձգում էիք: Տնային հոգսերն էլ ժամանակատար կլինեն, բայց դուք չեք բողոքի. հաստատ չեք ձանձրանա ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հրաշալի կլինի կարևոր գործնական բանակցությունների և այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Հաջող կլինեն հասարակական ելույթները. կասկած չկա, որ ձեզ ուշադիր կլսեն, շատերին կկարողանաք հետաքրքրել: Չեն բացառվում առաջարկները, որոնք ընդունելով՝ եկամուտների նկատելի աճի կհասնեք:

Դժվար կլինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Բայց նույնիսկ եթե որոշ սխալներ անեք, ժամանակին կնկատեք ու կուղղեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Կհաջողվի պատասխաններ գտնել կարևոր հարցերին, գլուխ հանել այն ամենից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական են լավ նորություններ, լուրեր հին ծանոթներից: Այսօր ստացած ինֆորմացիան ձեզ անպայման պետք կգա:

Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, նոր համախոհներ կգտնեք: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները ավելի անբռնազբոս կդառնան: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք կպահպանեք լավատեսությունն ու հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք հաջողության հասնել կարևոր գործերում և նոր համախոհներ գտնել: Չեն բացառվում հաճելի անակնկալները, հրաշալի նորությունները: Շատ բան սպասվածից հաջող կդասավորվի:

Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: