Դերասանուհի Անաիս Սարդարյանը հրապարակել է դստեր առաջին լուսանկարը։ «Բարև բոլորին։ Ես Լուսեն եմ։ Աստված ինձ ուղարկել է, որ մամայիս կյանքում Լույս լինի միշտ»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։
Անաիսի դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 10-ին։ Դերասանուհին նաև որդի ունի՝ 4-ամյա Մոնթեն։ Անաիսն այս շրջանում չի նկարահանվում, ժամանակն ավելի շատ անցկացնում է ընտանիքի և երեխաների հետ։