Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը շահել է հեղինակային իրավունքի վերաբերյալ դատական հայցը 2017 թվականին թողարկված Shape Of You հիթի համար, հայտնում է The Guardian-ը: Գործը քննվել է Լոնդոնի բարձրագույն դատարանում։
Շիրանի դեմ գրագողության հայց են ներկայացրել Սամի Չոկրին, ով հանդես է գալիս Սամի Սվիչ բեմական անունով, և երաժշտական պրոդյուսեր Ռոս Օ’Դոնոհյուն: Նրանք հայտարարել էին, որ Շիրանը փոխառել է երգի կրկներգը 2015 թվականի իրենց Oh Why ստեղծագործությունից։
Դատավորն ընդունել է, որ թեև երգերի արտահայտությունների միջև կան նմանություններ, սակայն կան նաև էական տարբերություններ։ Ինքը՝ Էդ Շիրանն ասել է, որ նախկինում չի լսել Oh Why երգը։
2017 թվականին Shape of You երգը դարձել է թվային հարթակում ամենաշատ վաճառվող երգը՝ YouTube-ում ավելի քան 5,6 միլիարդ դիտումներով: