Երգչուհի Էմմին երեկ նշել է ծննդյան 38-ամյակը: Էմմին արդեն երկար տարիներ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։
Հայ հայտնիներն անմասն չեն մնացել և շնորհավորել են երգչուհուն՝ ինստագրամյան իրենց էջերում տեղադրելով երգչուհու հետ լուսանկարներ և հոլովակներ: Գրում է Tert.am Life-ը։
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հոլովակ է տեղադրել և կից գրել. «Ով կմտածեր, որ մինուճար փոքրիկ աղջնակը, երես առած լինելու փոխարեն՝ կմեծանա բացառիկ մեծ սրտով ու անհավանական բարությամբ ու պատրաստակամությամբ՝ բոլորին օգնելու: Եթե դուստր ունենայի՝ կուզեի քեզ պես լիներ, Էմմ ջան, եթե քրոջ մասին երազեի՝ էլի քեզ նման կուզեի լիներ: Դու իմ՝ հախճապակե էությունն ես, քնքնշությունն ու քայլող սերը: Տղաներիդ սերը վայելես անմնացորդ ՝ ինչքան որ դու ես նրանց տալիս: Ծնունդդ շնորհավոր, քուրո ջան: Նադյայիս ու Դոդոյիս լավագույն ստեղծագործություն»:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը սթորի բաժնում կիսվել է Էմիի լուսանկարով և կից գրել. «Ծնունդդ շնորհավոր Էմմիս: Իմ ճանաչած ամենապարզ ու բարի մարդկանցից ես դու: Անսահման երջանիկ լինես ու շատ առողջ քո սիրուն ընտանիքի հետ միասին»:
Համատեղ ելույթից հատվածով կիսվել է և շնորհավորել երգիչ Արամ MP3-ն և կից գրել. «Շնորհավոր լինի ծնունդդ, պոզիտիվչիկ»:
Էմմիի երգի cover տարբերակով էլ շնորհավորել է Գարիկ Պապոյանը՝ տեղադրելով երգն ու լուսանկարը երգչուհու հետ և մակագրել. «Շնորհավոր, աչոն ջան»:
Նշենք նաև, որ երկարատև երաժշտական դադարից հետո ամիսներ առաջ Էմմին նոր գործիքավորմամբ ներկայացրել է «Կամուրջներ երգը»: