Հղի Ռիհաննան լքել է A$AP Rocky-ին՝ իմանալով նրա դավաճանության մասին

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ 34-ամյա Ռիհաննան և 33-ամյա A$AP Rocky-ն (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) բաժանվել են: Ռեփերը Ռիռիին դավաճանել է վերջինիս ընկերուհու հետ։

Հունվարին Ռիհաննան ուրախալի լուրով կիսվեց՝ հայտնելով, որ իր առաջնեկին է սպասում իր վաղեմի ընկերոջից և սիրելիից՝ A$AP Rocky-ից։

Բայց պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռիհաննան և A$AP Rocky-ն այլևս միասին չեն։ Ինչպես պարզվել է, ներքնազգեստի ապրանքանիշի հիմադրի փեսացուն նրան դավաճանել է կոշիկի դիզայների հետ։

Ամինա Մուադդին (այդպես է կոչվում դիզայների անունը) փոփ աստղի վաղեմի ընկերուհին է: Fenty-ի կոշիկի դիզայները երկար ժամանակ համագործակցում է Ռիհաննայի հետ և ստեղծում անսովոր մոդելներ հայտնիների համար։