«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006», դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լողազգեստով նոր լուսնկարներ։
«Անիրական է թվում այն տեսարանը, որը հիմա դուք տեսնում եք։ Նկարներով ուղղակի չես կարող փոխանցել այն զգացողությունները, որը ստացել ենք այստեղ գտնվելով։ Լիարժեք հանգիստ, բազում արկածներ ու մի խոսքով վայելում ենք կյանքը»,- լուսանկարները մեկնաբանել է Լուսինեն:
Նշենք, որ այս շրջանում հաղորդավարուհին ամուսնու՝ Արթուրի հետ հանգստանում է Պերուում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում։