Էմբեր Հերդը Ջեյմս Ֆրանկոյին իր տուն է հրավիրել Ջոնի Դեփից ամուսնալուծության հայց ներկայացնելու նախորդ գիշերը: Այս մասին հայտնում է People-ը։
Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսը դատարանում հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, որ Հերդն ու Ֆրանկոն միասին վերելակով գնում են պենտհաուս: Դերասանուհին հաստատել է, որ իր բնակարանում հանդիպել է գործընկերոջ հետ։ Ըստ The Rum Diary-ի աստղի, նա ընկերական հարաբերություններ է ունեցել Ֆրանկոյի հետ այն բանից հետո, երբ նրանք ծանոթացել են նկարահանման հրապարակում:
«Նա իմ ընկերն էր։ Իսկ նա ապրում էր հարևանությամբ, բառիս բուն իմաստով: Ես ուրախ էի, որ այդ ժամանակ աջակցություն ստացա նրանից»,- բացատրել է Հերդը: Նա նաև ավելացրել է, որ այն ժամանակ չգիտեր, թե արդյոք Դեփն այդ օրը կլինի՞ քաղաքում։