Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել Դուբայից

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը վերջերս հանգստի էր մեկնել Դուբայ` ընտանիքի հետ: Չնայած նրան, որ Մարիամն արդեն վերադարձել է Հայաստան, նա շարունակում է լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել հանգստից:

Հրապարակված նոր լուսանկարներին նախորդել են «Սթորի» բաժնում արված հոլովակները, որտեղ Մարիամը տեղեկացնում էր՝ շարունակում է մնալ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց Դուբայում կան պատմամշակութային մի շարք վայրեր, որտեղ մուտքը հնարավոր է միայն չադրա կրելու դեպքում: