«Զուլալի»-ն ցուցադրվելու է Տաշքենդի միջազգային կինոփառատոնում

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։