Յուրաքանչյուր աստղակերպի նշան ունի իր առանձնահատկությունները: Պարզվում է՝ կարելի է ամեն նշանի համար ընդամենը մեկ բառ ընտրել, որը կարող է ամբողջությամբ բնութագրել նրա բնավորությունն ու վարքը: Եվ այսպես.
Խոյ – Պաշտպանել
Շատերը Խոյերին որպես ագրեսիվ մարդիկ են ընկալում, սակայն արդյոք մտածե՞լ են, որ ագրեսիվությունը կարող է պարզապես պաշտպանության կամ ինքնապաշտպանության միջոց լինել: Հաճախ Խոյերը հենց միայն դրանցով էլ զբաղված են: Նրանք միշտ պետք է ինչ-որ մեկին պաշտպանեն:
Ցուլ – Ուղղորդել
Քանի որ Ցուլերը համեստ մարդիկ են, շրջապատողների համար դժվար է նրանց ցանկություններն ու նախասիրությունները ճանաչելը: Հենց այդ պատճառով էլ այս նշանի ներկայացուցիչները շատ ժամանակ են ծախսում բացատրելու, ուղղորդելու և մյուսներին ամեն ձևով օգնելու վրա: Դա հատկապես նկատելի է ենթակաների հետ աշխատելու ժամանակ, եթե Ցուլը ղեկավարում է:
Երկվորյակ – Փոխել
Ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել Երկվորյակներից, քանի որ նրանք իսկապես շատ արագ են փոխում իրենց տեսակետը, ցանկությունները, հույզերը … Բարդ է, բայց ինչ արած:
Խեցգետին – Բնավորվել
Այս նշանի ներկայացուցիչները ամենաշատը սիրում են ընտանեկան օջախը շենացնելը: Նրանց համար կարևոր է հարմարավետությունը և մտերիմների ներկայությունը: Ուր էլ մեկնեն Խեցգետինները, նրանք ամեն տեղ փորձում են ընտանեկան մթնոլորտ ստեղծել:
Առյուծ – Գայթակղել
Առյուծներն այնքան են հիացած իրենցով, որ հաճույքով կգայթակղեին նույնիսկ իրենք իրենց: Նրանք կարողանում են ուշադրություն գրավել իրենց արտաքին տեսքով, բույրով, խոսքերով … Արվեստ է:
Կույս – Անել
Այս մարդիկ պարզապես չեն կարողանում անգործ նստել: Նրանք պետք է ամեն րոպե աշխատեն, հակառակ դեպքում ընկճախտի մեջ կընկնեն, իրենց անպիտան կզգան:
Կշեռք – Հավասարակշռել
Ահա թե ով է կարողանում ոսկե միջինը գտնել, չնայած՝ մեծ դժարությամբ: Կշեռքները փորձում են ամեն հարցում լավը լինել, բայց միաժամանակ գիտեն իրենց թերությունների մասին: Հենց դա էլ նրանց հնարավորություն է տալիս ուղղվել ու աշխատել իրենց վրա:
Կարիճ – Կառուցել
Խոսքը անվերջանալի ծրագրեր ու խարդավանքներ կառուցելու մասին է: Կարիճները պարզապես չեն կարող ապրել առանց դրա: Նրանք հրաշալի ռազմավարներ են և լավ կլիներ, եթե իրենց ունակությունները ճիշտ ուղղորդեին:
Աղեղնավոր – Շարժվել
Այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում մի տեղում նստած մնալը: Նրանք անընդհատ շարժման մեջ գտնվելու կարիք ունեն: Ավելին՝ «շարժում են» ոչ միայն իրենց, այլև շուրջն ամեն ինչ, օրինակ՝ հաճախ են փոխում կահույքի դասավորությունը կամ վերանորոգում ձեռնարկում:
Այծեղջյուր – Բարձրանալ
Նրանց դուր չի գալիս եղածով բավարարվելը, այդ իսկ պատճառով Այծեղջյուրները միշտ ձգտում են ստանալ ավելին: Կարիերայում նրանք չեն հանգստանա, մինչև ղեկավար չդառնան: Չեն կարողանա հանգիստ քնել, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին:
Ջրհոս – Մեղմացնել
Ջրհոսները չեն հանգստանա, մինչև չանեն այնպես, որ շրջապատված լինեն բացառապես համախոհներով: Իրերի նման դասավորության դեպքում նրանք իրենց հարմարավետ կզգան, ուստի կմոռանան ագրեսիայի ու վեճերի մասին:
Ձկներ – Զգալ
Սա ամենից զգայուն նշանն է, որը մշտապես հույզերի հեղեղ է զգում: Երբեմն դա վատ է անդրադառնում մարդկանց հետ հարաբերությունների վրա, քանի որ Ձկները ամեն անգամ չեն կարողանում բացատրել իրենց զգացմունքները: