Լեոնարդո Դի Կապրիոն և Կամիլա Մորոնեն բաժանվել են

Լեոնարդո Դի Կապրիոն կրկին ազատ է. hամենայն դեպս այդպես են ասում People-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ հոլիվուդյան դերասանը բաժանվել է Կամիլա Մորոնեից։ Սիրահարները միասին են եղել ավելի քան հինգ տարի, բայց այս ամբողջ ընթացքում փորձել են չհանրայնացնել իրենց հարաբերությունները։

Ի դեպ, վերջերս համացանցի օգտատերերը կատակել էին մոդելի ծննդյան կապակցությամբ. իբր, հենց որ Կամիլան դառնա 25 տարեկան, Լեոն կլքի նրան։ Եվ այսպես, կատակից իրականություն մեկ քայլ է: