Դավա Մանուկյանի Ինստագրամի էջն անհասանելի է դարձել

Ռուսաստանյան հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանի (Դավա) Ինստագրամի օգտահաշիվն այս պահին անհասանելի է: Բլոգերն Ինստագրում 13 մլնից ավելի հետևորդ ուներ:

Էջը փակվել է կամ հենց Դավայի կողմից, կամ էլ Ինստագրամի օգտատերի բողոքի հետևանքով:

Նշենք, որ մի շարք հայ օգտատերեր վրդովվել են երգչի պահվածքից՝ նշելով, որ նա ինստագրամյան իր էջում ունի միլիոնավոր հետևորդներ, բայց որևէ կերպ չի անդրադառնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին՝ փորձելով հրավիրել հանրության ուշադրությունը:

Ավելի վաղ քննադատության էր արժանացել նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: