«Այն մարդը, ով գումարը կարևորում է հայրենիքից, հայ կոչվելու իրավունք չունի»․ դիմահարդար Ալինա Սարգսյանը պատռել է Գոհար Ավետիսյանից ստացած սերտիֆիկատները

Հայաստանում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող դիմահարդար Ալինա Սարգսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել` անդրադառնալով այն հարցին, որ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ոչ մի կերպ չի անդրադարձել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին:

«Հարգելի Գոհար, լինելով քո սանը, ես տեսել եմ քեզանից միայն դրականը, և բացի քո տված գիտելիքներից՝ սովորեցրել ես առաջին հերթին մարդ լինել։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ ես տեսնոմ եմ քո կողմից հակառակը։ Քո լռությամբ դու կրկնապատկեցիր հայի ցավը, և խորը վիրավորանք հասցրեցիր մեզանից յուրաքանչյուրին։ Ես ուղակի բառեր չեմ գտնում… Չնայած ումից չես սպասում, նա առաջինն է հարվածում, էն դեպքում, երբ կարող էիր քո մի խոսքով լսելի դարցնել մեր բոլորիս ասելիքը.. Ցավում եմ քանի որ ես քեզ էդպիսին չեմ ճանաչել, բայց կարևորը դու քեզ բացահայտեցիր բոլորիս դիմաց …. Այն մարդը, ով կարևորում է գումարը՝ հայրենիքից, հայրենի հողից, Հայ կոչվելու իրավունք չունի»,- գրել է դիմահարդարը:

Ալինա Սարգսյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե նա ինչպես է պատռում Գոհար Ավետիսյանի կողմից ստացած սերտիֆիկատները: