Հեռուստադերասանուհի-մոդելը ինքնասպան է եղել Մումբայի հյուրանոցում

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 30-ամյա մոդել-հեռուստադերասանուհին ինքնասպան է եղել հյուրանոցի համարում։ Այս մասին հայտնում է Mirror Now-ն։

Մահացածի ինքնությունը չի հաղորդվում։ Հրատարակության տվյալներով՝ մոդելը հյուրանոց է եկել երեկոյան ժամը 20-ի սահմաններում, ինչպես նաև ընթրիքի պատվեր է արել։ Հաջորդ առավոտյան աշխատակիցները մի քանի անգամ ձայն են տվել դերասանուհուն դուռը բացելու համար, սակայն նա չի պատասխանել։ Այնուհետև անձնակազմը այս մաիսն հայտնել է հյուրանոցի մենեջերին, ով ոստիկանություն է կանչել:

Ոստիկանները բացել են սենյակի դուռը, որտեղ էլ հայտնաբերվել է մոդելի դին։ Կինը ինքնասպանության գրություն է թողել, որում նշել է, որ ինքնասպանություն է գործում, և ոչ ոք չպետք է իրեն մեղադրի դրանում։ Գործը ներկայումս գտնվում է լրացուցիչ նախաքննության փուլում։