Ինչպես Ին և Յանը. Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի համատեղ ելքը

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, կարծես թե, այժմ ապրում են իրենց կյանքի լավագույն շրջանը։ Հուլիսի կեսերին զույգը գաղտնի ամուսնացել էր Լաս Վեգասում, իսկ օգոստոսի վերջին նրանք կիսեցին իրենց երջանկությունը նաև սիրելիների հետ։ Պապարացիներին նախօրեին հաջողվել է զույգին լուսանկարել զբոսնելիս:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նախաճաշի գնալիս երջանիկ տեսք են ունեցել: Ոչ պաշտոնական ելքի համար Ջեյ Լոն ընտրել է տոտալ սև լուք, որը լրացրել է բարձրակրունկ կոշիկներով, Hermes պայուսակով և արևային ակնոցով։ Բենը հագել էր բեժ բաճկոն և սպիտակ տաբատ, դեմքը թաքնված է եղել մուգ ակնոցի հետևում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի միջև հարաբերություններ ստեղծվեցին՝ բաժանվելուց գրեթե 20 տարի անց: Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին եղել են։ «Սա ամենևին այն չէ, ինչ շատ տարիներ առաջ էր։ Մենք ավելի ենք գնահատում միմյանց։ Ձեր սիրելիին մոտ լինելու երկրորդ հնարավորություն ստանալը հազվադեպ հնարավորություն է»,- հավելել էր երգչուհին։