Վե՞րջ պատերազմին. Վիկտորյա Բեքհեմը լուսանկար է հրապարակել Նիկոլա Պելցի հետ

Կարծես թե Բեքհեմների ընտանիքում բոլոր թյուրիմացություններին վերջ է տրվել։ Օգոստոսի վերջին լուրեր հայտնվեցին, որը Նիկոլա Պելցը կոնֆլիկտ է ունեցել Վիկտորյա Բեքհեմի հետ։ Վերջերս տաբլոիդները գրել էին, որ նույնիսկ Դևիդն է ստիպված եղել խոսել Բրուքլինի հետ (և, կարծես, ամեն բան հաջող է ընթացել): Ամբողջ ընտանիքը, ներառյալ Նիկոլան և Բրուքլինը, օրերս ներկա էին Վիկտորիա Բեքհեմի ցուցադրությանը։ Իսկ նախօրեին Վիկտորյան ընտանիքի հետ լուսանկար էր հրապարակել։

Վիկտորյա Բեքհեմը սոցցանցում լուսանկար է հրապարակել Փարիզի Նորաձևության շաբաթից։ Կադրում էին նաև Նիկոլան և Բրուքլինը։ «Ես բոլորիդ շատ եմ սիրում»,- նկարը մակագրել է Spice Girls խմբի նախկին մենակատարը։

Հիշեցնենք, որ Բրուքլինի և Նիկոլայի հարսանիքը եղել է խիստ գաղտնի։ Բեքհեմների առաջնեկը և նրա նշանածը հարսանեկան արարողության լուսանկարների բացառիկ իրավունքները վաճառել են Vogue ամսագրին: Հարսն ու փեսան հյուրերին արգելել են արարողությունը նկարել բջջային հեռախոսներով և կադրեր տեղադրել համացանցում։