Վին Դիզելը վաստակել է 10 միլիոն դոլար «Ավատար»-ի շարունակության համար

Ամերիկացի դերասան Վին Դիզելը մեծ հոնորար է ստացել Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2. Ջրի ճամփան» ֆիլմի նկարահանումների համար։ Այս մասին հայտնում է Koimoi-ն։

Դիզելն այս նախագծից վաստակել է 10 մլն դոլար։ Նրա դերի մանրամասները դեռ հայտնի չեն։ Նույն հոնորարը ստացել է Սեմ Ուորթինգթոնը, ով մարմնավորել է Ջեյք Սալլիին։ Բացի այդ, դերասանը կկարողանա պահանջել վարձույթից ստացված շահույթի 5%-ը։ Նեյտիրիի դերակատար Զոի Սոլդանան վաստակել է 8 միլիոն դոլար, Քեյթ Ուինսլեթը՝ 6 միլիոն, Սիգուրնի Ուիվերը՝ 3,5 միլիոն, Սթիվեն Լանգը՝ 2 միլիոն դոլար, իսկ ֆիլմի արտադրության բյուջեն գնահատվում է 250 միլիոն դոլար։

Ավելի վաղ Ջեյմս Քեմերոնը հրաժարվել էր «Ավատար 2»-ի սցենարից, որը նա գրել էր մեկ տարվա ընթացքում։