Պատասխան թագավորական ընտանիքին. Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ներկայացրել են իրենց պաշտոնական դիմանկարը

Օրերս Բուքինգհեմյան պալատը հրապարակել է բրիտանական թագավորական ընտանիքի նոր պաշտոնական դիմանկարը, որն արվել է Եղիսաբեթ II-ի մահից հետո։ Լուսանկարում ընդգրկված են Չարլզ III թագավորը, կոնսորտ թագուհի Կամիլան, արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեյթը: Լուրեր են պտտվում, որ այս կադրի հայտնվելը մեծապես վիրավորել է Մեգանին և արքայազն Հարիին։

Անցած գիշեր դուքսերը ներկայացրել են իրենց պաշտոնական դիմանկարը, որն արվել է One Young World Summit-ի ժամանակ։ Նկարը հրապարակել է նիգերիական ծագումով բրիտանացի լուսանկարիչ և հասարակական գործիչ Միսան Հարիմանը, ով, ի դեպ, առաջին սևամորթն է, ով նկարահանել է բրիտանական Vogue-ի շապիկը։ Լուսանկարում Մեգանը կեցվածք է ընդունել կարմիր բլուզով և նույն գույնի տաբատով, իսկ Հարրին դասական կոստյումով է, սպիտակ վերնաշապիկով և փողկապով։

Ի դեպ, վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Մեգանն ու Հարրին պատրաստվում են տեղափոխվել։ Ինչպես հայտնում է Santa Barbara News-Press-ը, զույգը նախատեսում է տուն գնել էլիտար Hope Ranch տարածքում, որն ունի գոլֆի ակումբ, թենիսի կորտ և այլն։