«Հիմնական գիծը իմ և Մհերի հարաբերություններն են»․ Անի Երանյանը՝ ռեալիթի շոուի և Մհեր Բաղդասարյանի մասին

Դերասանուհի Անի Երանյանն արդեն տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Դերասանուհին և լրագրող Մհեր Բաղդասարյանը սկսում են իրենց մասնակցությամբ նոր ռեալիթի շոու, որի շրջանակներում հենց հեռուստադիտողի աչքերի առաջ բացահայտելու են իրենց կյանքը, առօրյան և հարաբերությունները:

 Անին Tert.am Life-ին հայտնել է, թե ինչպես է ծնվել նախագծի գաղափարը․ «Տեղյակ եք, որ խոսակցություններ տարածվեցին իմ և Մհերի շուրջ և պարզ է՝ եթե անգամ արձագանքենք խոսակցություններին՝ միևնույն է շատերի համար դա չի լինի հստակ և պարզ, դրանով իսկ պայմանավորված որոշել ենք պատասխանել բազմաթիվ հարցերի այս ձևաչափով ` մարդիկ ներկա են լինելու մեր հարաբերությունների զարգացումներին և մեր առօրյաին»։

Դերասանուհին մանրամասնել է, որ ռեալիթի շոում հիմնական գիծը իր և Մհերի հարաբերություններն են, բայց նաև իրենց առօրյան, աշխատանքը, նաև մարդիկ, որոնք հիմնականում կազմում են նրանց առօրյայի մի մասը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արձագանքում հասարակության քննարկումներին ու խոսակցություններին՝ Անին նշել է․ «Ինչպիսի՞ն կարող է լինել մի մարդու վերաբերմունքը նման խոսակցությունների շուրջ, որը տարիներ շարունակ տարբեր խոսակցությունների առիթ է եղել` դառնալով ժողովրդի հորինված հեքիաթների հերոսուհին»։

Աղբյուր՝ Tert.am Life