«Լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են»․ Արսեն Լևոնյանի պարզաբանումը

Տարբեր սերիալային նախագծերից հայտնի դերասան, երգիչ Արսեն Լևոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն լուրերին, թե ատրճանակով գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո, ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»»,- գրել է դերասանը։