Արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Ամելյա Սպենսերն ամուսնացել է

Արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Ամելյա Սփենսերն, ամուսնացել է իր սիրելիի՝ անշարժ գույքի գործակալ Գրեգ Մալլետի հետ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Զույգն ամուսնացել է անցած շաբաթավերջին Հարավային Աֆրիկայի օվկիանոսին նայող շքեղ վիլլայում: Սիրահարների խոսքով՝ պատահական չէր, որ իրենք ընտրել են այս վայրը, քանի որ այստեղ են անցել իրենց ամենաերջանիկ պահերը։

Հարսանեկան արարողության հյուրերն էին Ամելիայի հայրը՝ Չարլզ Սփենսերը և նրա քույրերը՝ Լեդի Էլիզա Վիկտորիան և Քեթի Սփենսերը։

Երջանիկ զույգը Ինստագրամի stories-ում կիսվել է նաև լուսանկարներով, որտեղ նրանք փոխանակվում են համբույրներով և սիրառատ հայացքներով։Հարսնացուն բավականին ոճային տեսք է ունեցել մետաքսե սպիտակ զգեստով, իսկ նրա զուգընկերը՝ սպիտակ վերնաշապիկով և կապույտ տաբատով։