Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Միսիս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթ, որի հաղթողը դարձել է 31-ամյա Մարգարիտա Պոսղոսյանը։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Մրցույթի ժյուրիի կազմում են եղել Սուրեն Շահվերդյանը, ATEX նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը, հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը։
«Միսիս Հայաստան» տիտղոսի համար պայքարում էր 18 մասնակից, որոնք ընտրվել էին մրցույթին հայտ ներկաացրած 134 մասնակիցներից։ «Միսիս Հայաստան 2023» ճանաչված Մարգարիտա Պողոսյանն Արմավիրից է։