Ուիթնի Փորթը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ իր հարաբերությունների մասին

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի և գրող Ուիթնի Փորթը, ով հռչակ է ձեռք բերել 2006 թվականին «The Hills» ռեալիթի շոուում իր դերի շնորհիվ, խոսել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ հարաբերությունների մասին։

Հայտնին զրուցել է Dear Media-ի լրագրողների հետ և բացահայտել հոլիվուդյան դերասանի հետ իր ծանոթության որոշ մանրամասներ։ Դերասանուհին խոստովանել է, որ Լեոյի հետ առաջին անգամ հանդիպել է գիշերային ակումբում, որտեղ հեռախոսի համարներ են փոխանակել և մոտ վեց ամիս նամակագրության մեջ եղել։ Մոդելի խոսքով՝ իրենք հիանալի ժամանակ են անցկացրել. «Դա զվարճալի էր», – նշել է նա՝ նկարագրելով իր հարաբերությունները «Տիտանիկի» աստղի հետ։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, 2022 թվականի ամռանը Լեոնարդո ԴիԿապրիոն և Կամիլա Մորոնեն բաժանվեցին։ Սիրահարները միասին են եղել ավելի քան հինգ տարի, բայց այս ամբողջ ընթացքում փորձել են չգովազդել իրենց հարաբերությունները։