Էմինեմի դուստրը լուսանկարներ է հրապարակել ճոխ նշանադրության արարողությունից (լուսանկարներ)

Ռեփեր Էմինեմի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Մեթերսը, լուսանկարներ է հրապարակել ճոխ նշանադրության արարողությունից, գրում է Daily Mail-ը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 27-ամյա «ինֆլյուենսերը» ինստագրամյան հարթակում ռոմանտիկ լուսանկարների շարք է հրապարակել փեսացուի՝ Էվան ՄըքՔլինթոքի հետ:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել ապրիլի  29-ին՝ Դեթրոյտում՝ ամուսնության առաջարկից երկու ամիս անց:

Աղբյուրը գրում է, որ 48-ամյա Էմինեմը սովորաբար շատ փակ է անձնական կյանքին և դստերն առնչվող թեմաներում: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ աղջիկը շատ լավ է սովորում է և իրեն հպարտանալու առիթ է տալիս: