Էնրիկե Իգլեսիասը չեղարկել է համերգը՝ հիվանդության պատճառով

Երգիչ Էնրիկե Իգլեսիասն իր ինստագրամյան էջում հայտնել է առաջիկա ելույթները չեղարկելու մասին։

«Այս երեկո Մեքսիկայում իմ շոուն ստիպված եղա չեղարկել: Ինձ մոտ թոքաբորբ է ախտորոշվել, բժիշկները պարտադրել են լիարժեք հանգիստ, ինձ արգելել են ինքնաթիռ նստել: Ես շատ եմ ցավում, որ չեղյալ եմ հայտարարում իմ շոուները մի երկրում, որն ինձ համար այդքան մեծ նշանակություն ունի»,- գրել է արտիստը։

Իգլեսիասը ստիպված է եղել չեղարկել Մեքսիկայում նախատեսված համերգը դրանից ընդամենը ժամեր առաջ։ Երգիչը երկրպագուներին վստահեցրել է, որ արագ կապաքինվի և կվերսկսի համերգային գործունեությունը։

«Ես ներողություն եմ խնդրում ու ամուր գրկում եմ ձեզանից յուրաքանչյուրին, իմ սիրելի երկրպագուներ», – գրել է նա: