«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինել. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են». Սուպեր Սաքո

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հարցազրույցի հյուրն էր Սուպեր Սաքոն, որը հարցազրույցի ընթացքում նաև խոսել է մուղամից և այսօրվա հիթերից:

«Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասաց նա:

Խոսելով երազանքների մասին ռեփերը նշեց, որ տեսակով երազող է:

«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինել. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են աշխատելու և լավ ապրելու»,- նշեց Սուպեր Սաքոն: