Քիմ Քարդաշյանը ներկայացել է ոճային կերպարում, բայց ամբողջ ուշադրությունը գրավել է նրա ձեռքի իրը

Քիմ Քարդաշյանն անցած շաբաթ օրը հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։ Հեռուստաաստղին նկատել են Բևերլի Հիլզի The Peninsula հյուրանոցում գործնական հանդիպման գնալիս: Նա հայտնվել է ամենօրյա հագուստով, որն արդյունավետորեն ընդգծել է նրա կազմվածքի առավելությունները։

Աստղն ընտրել է կամուֆլյաժ կարգո տաբատ, կիպ սև տիպ և մերկ կրունկներով կոշիկներ ոչ պաշտոնական զբոսանքի համար: Քիմը ձեռքին կաշվե պայուսակ է պահել։ Ճիշտ է, երկրպագուների ուշադրությունը գրավել է մեկ այլ հետաքրքիր դետալ. նրանք աղջկա ձեռքում նկատել են American Horror Story-ի 12-րդ սեզոնի սցենարը։ Ըստ ամենայնի, նա ակտիվորեն պատրաստվում է դերին։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը կմասնակցի American Horror Story-ի նոր եթերաշրջանին։ Այս մասին ռեալիթի հեռուստաաստղը խոսել է սոցիալական ցանցերում։ Սակայն ոչ բոլորին է դուր եկել պրոդյուսերների որոշումը։