«Երբեք չի գնա Չարլզ III-ի ճանապարհով». արքայազն Ուիլյամն արդեն պլանավորում է իր թագադրումը

Վերջերս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Չարլզ III-ի թագադրումը։ Սակայն այս նշանակալից իրադարձությունից մեկ ամիս էլ չանցած արքայազն Ուիլյամն արդեն պլանավորում է իր թագադրման արարողությունը: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ ինսայդերների՝ արքայազնն արդեն հայտարարել է, որ արարողության մեջ չի ներառի «ժողովրդի առաջ երդումը» և շատ ավելին, որը եղել է իր հոր տոնակատարության ժամանակ։ «Ոչ մի կերպ նա չի գնա այդ ճանապարհով կամ նմանատիպ ինչ-որ բան», – նշել է Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրը:

«Նա իսկապես մտածում է, թե ինչպես հետագայում իր թագադրումը ավելի ժամանակակից դարձնել։ Նա կարծում է, որ 20 տարի հետո կամ երբ գա իր ժամանակը, թագադրումը պետք է միավորի ազգերին և Ազգերի Համագործակցության երկրներին»,- վստահեցրել է աղբյուրը։

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի համար այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Չարլզ III-ի թագադրումը։ Սա 70 տարվա մեջ առաջին արարողությունն է։ Միջոցառմանը ներկայացել է անգամ արքայազն Հարրին, բայց առանց Մեգան Մարքլի։