Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քիչ է մնացել բռունցքով հարվածի Ստալոնեի դեմքին

Դերասան Դոլֆ Լունդգրենը պատմել է, որ մի անգամ քիչ էր մնում կռվի բռնվեր Սիլվեստր Ստալոնեի հետ, մեջբերում է NME-ն։

Ըստ Լունդգրենի՝ «Անզսպելիները» ֆիլմի նկարահանման հրապարակում Ստալոնեն քննադատել է իր գործընկերոջը և խնդրել նրան մի քանի դուբլ անել: «Նա շատ խիստ էր ինձ հետ «Անզսպելիների» տեսարանում, որի ժամանակ բղավեց ինձ վրա ամբողջ անձնակազմի ներկայությամբ և ստիպեց ինձ մոտ 20 դուբլ անել»,- պատմել է դերասանը:

Լունդգրենը խոստովանել է, որ ընդմիջման ժամանակ զանգահարել է կնոջն ու ասել, որ պատրաստ է հարվածել Ստալոնեին նման պահվածքի համար։ Սակայն դա կռվի չի վերաճել․ Ստալոնեն մոտեցել է գործընկերոջը և ներողություն խնդրել քննադատության համար։

«Տարիների ընթացքում մենք մի քանի բախում ենք ունեցել, բայց ի՞նչ կարող եմ ասել, նա խենթ իտալացի է: Կարծում եմ՝ նա գիտի, որ ես միշտ հարգել և սիրել եմ իրեն, և կարծում եմ, որ դրա համար էլ մենք դեռ ընկերներ ենք»,- ասել է արտիստը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոլֆ Լունդգրենն արդեն ութ տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ։