Արիանա Գրանդեն ամուսնու հետ եզակի լուսանկար է հրապարակել

2021 թվականի գարնանը Արիանա Գրանդեն գաղտնի հարսանիք է անցկացրել Դալթոն Գոմեսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Մոնտեսիտո քաղաքում գտնվող երգչուհու տանը՝ հարազատների շրջապատում։ Նրանք նախօրեին նշել են իրենց ամուսնության տարեդարձը։

Երկու տարի է անցել զույգի գաղտնի հարսանիքից։ Այս առիթով աստղը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Stories-ում, որը մակագրվել է՝ «Ես նրան այնքան եմ սիրում»։

Հիշեցնենք, որ Արիանան և Դալթոնը հանդիպել են 2020 թվականի սկզբին։ Երգչուհին ընտրել է նոր առանձնատուն և դիմել գործակալությանը, որտեղ աշխատում է Գոմեսը։ Նրանք առաջին անգամ միասին հայտնվեցին Stuck With U երգի տեսահոլովակում նույն թվականի մարտին։ 2021 թվականի մայիսի 15-ին զույգը պաշտոնապես օրինականացրեց իրենց հարաբերությունները։