Հարկերի չվճարման պատճառով Վալենտին Յուդաշկինի նորաձևության տան հաշիվներն արգելանքի տակ են հայտնվել

Ինչպես հայտնում է ռուսական star.hit կայքը, ՌԴ-ում արգելանքի տակ է դրվել Վալենտին Յուդաշկինի նորաձևության տան հաշիվների վրա, որը արվել է  հայտնի կուտյուրեի մահից 13 օր անց։

Վալենտին Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ քաղցկեղի դեմ ծանր պայքարից հետո։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ դիզայների նորաձևության տունը լուրջ խնդիրներ է ունեցել հարկերի հետ կապված։

Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի շրջանի Բակովկա ավանում։ 1991 թվականին Փարիզում ներկայացվեց Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելներից։

Յուդաշկինն ամուսնացած էր մասնագիտությամբ ոճաբան, վարսահարդար Մարինա Պատալովայի հետ, որը դարձավ նրա նորաձևության տան գլխավոր կառավարիչը։ Նրանք ունեն մեկ դուստր` 33-ամյա Գալինան, և 3 թոռնիկներ։