Վթարի հետևանքով մահացած դերասանուհի Էնն Հեչին հուղարկավորել են

Ավտովթարի հետևանքով մահացած դերասանուհի Էնն Հեչի աճյունը դիակիզվել է, իսկ աճյունամոխիրը թաղվել Լոս Անջելեսի Hollywood Forever գերեզմանատանը, հայտնում է TMZ-ը։

«Վեց օր, յոթ գիշեր» (1998) ֆիլմի աստղ Էնն Հեչի գերեզմանը գտնվում է գերեզմանատան Լեգենդների պարտեզում, Միկի Ռունիի կողքին և Քրիս Քորնելի և Ջոնի Ռամոնի գերեզմանների դիմաց:

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մայրերի օրը, որն ԱՄՆ-ում նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։

2022 թվականի օգոստոսի 5-ին Էնն Հեչն իր մեքենայով մխրճվել էր տան մեջ: Ե՛վ նրա մեքենան, և՛ տունը հրդեհվել էին։ Մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո դերասանուհին մահացել է։

Դիահերձման եզրակացության համաձայն՝ մահվան ելքով ավտովթարից առաջ դերասանուհին թմրանյութեր չէր օգտագործել։ Հեչի այրվածքներն այնքան լուրջ են եղել, որ թույլ չեն տվել նրա մարմնին արդյունավետորեն կլանել թթվածինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա օրգանները կնվիրաբերվեն այլ հիվանդների: Դերասանուհու ընտանիքը հայտնել էր, որ Հեչն ի սկզբանե ծրագրել էր իր մահից հետո օրգանների մի մասը նվիրել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։