Հրապարակվել են Անջելինա Ջոլիի՝ Մարիա Կալլասի դերում առաջին կադրերը

Անջելինա Ջոլին այժմ նկարահանում է Պաբլո Լարենի «Մարիա» ֆիլմը, որը պատմում է 20-րդ դարի մեծագույն օպերային երգչուհիներից մեկի՝ Մարիա Կալասի մասին։ Վերջապես համացանցում հայտնվել են այս դերում դերասանուհու առաջին կադրերը։

Ֆիլմը կպատմի Մարիա Կալլասի կյանքի և ճակատագրի մասին, ով իր կարիերայի ավարտին կորցրել է ձայնը և կյանքի վերջին տարիներին գործնականում չի լքել Փարիզի իր բնակարանը։ Սցենարի համար պատասխանատու է «Սփենսեր»-ի և Peaky Blinders-ի հեղինակ Սթիվեն Նայթը։ Կարծես այս դերը ստեղծված է Անջելինայի համար։