Ջասթինին ու Հեյլի Բիբերին լուսանկարել են զբոսանքի ժամանակ

Մենք սովոր ենք Ջասթինին և Հեյլի Բիբերին տեսնել միջոցառումներին և նրանց լուսանկարները սոցիալական ցանցերում, բայց ինչպիսի՞ն են նրանք հանգստյան օրը միասին զբոսնելիս:

Աստղային զույգին նկատել են Հոլիվուդում զբոսանքի ժամանակ։ Նրանք քայլում էին փողոցով՝ ձեռք բռնած։ Ջասթինը կրում էր ջինսե տաբատ և մուգ կարճաթև վերնաշապիկ՝ կետավոր պրինտով, մինչդեռ Հեյլիի տեսքը բաղկացած էր սև մինի կիսաշրջազգեստից, սպիտակ շապիկից և արձակած վերնաշապիկից։

Հիշեցնենք, որ Հեյլին և Ջասթինը ամուսնացել են 2018 թվականին։ Երգիչը մոդելին ամուսնության առաջարկություն է արել իրենց հարաբերությունների մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց։ Նրանք մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են ծնող դառնալ։ Սակայն վերջերս տված հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ դեռ վախենում էր երեխա ունենալ։