Արիանա Գրանդեի նախկին ամուսինը լուսանկարել են մեկ այլ դերասանուհու հետ համբուրվելիս

Կարծես թե, Դալթոն Գոմեսը նույնպես մտադիր չէ երկար տառապել Արիանա Գրանդեից ամուսնալուծությունից հետո։ Երիտասարդին արդեն լուսանկարել են նոր աղջկա գրկում։

Երգչուհու նախկին սիրեցյալին նկատել են դերասանուհի Մայկա Մոնրոյի հետ («Նա», «5-րդ ալիք», «Ստի գրկում»)։ Deuxmoi’s Stories-ում հայտնված լուսանկարում նրանք կրքոտ համբուրվել են։ Նշենք, որ լուսանկարը համացանցում է հայտնվել նրանց պաշտոնապես ամուսնալուծությունից մեկ օր անց։

Հիշեցնենք, որ Արիանան և Դալթոնը հանդիպել են 2020 թվականի սկզբին։ Երգչուհին փնտրում էր նոր առանձնատուն և կապ է հաստատել այն գործակալության հետ, որտեղ աշխատում էր Գոմեսը։ Նրանք առաջին անգամ միասին հայտնվել են Stuck With U երգի տեսահոլովակում նույն թվականի մարտին։ 2021 թվականի մայիսի 15-ին զույգը պաշտոնապես օրինականացրեց իրենց հարաբերությունները։