Աստղագուշակ հոկտեմբերի 12-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի նրանց համար, ովքեր բարդ գործ կստանձնեն կամ կաշխատեն լուծել այն խնդիրը, որից մյուսները գլուխ չեն հանել: Նույնիսկ եթե ստիպված լինեք մենակ գործել, դուք կհասնեք նպատակին, չնայած՝ դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես կուրախացնի ձեզ: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, դուք առանց դժվարության լեզու կգտնեք նոր ծանոթների հետ կամ հրաշալի ժամանակ կանցկացնեք հին ընկերների միջավայրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չհուզվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ծագած դժվարություններն էլ սրտին մոտ չընդունեք: Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն անհույս վատն անվանել էլ չարժե: Հնարավոր է դուք չհասցնեք գլուխ հանել ստանձնած բոլոր գործերից: Բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք դրանց ու սկսածը ավարտին կհասցնեք:

Օրն արժե սկսել ամենահասարակ ու հաճելի զբաղմունքներից: Դրանցում արագ հաջողության կհասնեք, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Երեկոն հարմար կլինի հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված թվալ. այն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Հատկապես դժվար կլինի կարևոր հանդիպումներ կամ լուրջ բանակցություններ ծրագրած Երկվորյակների համար: Սակայն լավատեսությունը կորցնել պետք չէ. ամեն ինչ հաջող կանցնի, եթե ինչպես հարկն է նախապատրաստվեք, նախապես մտածեք, թե ինչպես եք ձեզ պահելու ու ինչ եք ասելու:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Ձեզ հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու հեռվից հրաշալի նորություններ են սպասվելու: Բացի այդ, կարող եք առաջարկներ ստանալ, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք. դրանց համար բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք, և դա կօգնի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու ցանկացածի մեջ թերություններ են գտնում:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու վառ կանցնի: Հավանական են հաճելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Որոշ Խեցգետիններ հրավերներ կստանան միջոցառումների, որտեղ վաղուց էին ուզում լինել ու հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք գործերում հաջողության կհասնեք, եթե աշխատեք նույնիսկ միապաղաղ առաջադրանքներին ստեղծագործաբար մոտենալ, չբավարարվեք մակերեսին դրված որոշումներով: Լավ է չհետևեք ուրիշի օրինակին, այլ նպատակին տանող սեփական ուղին գտնեք: Փորձը, առողջ բանականությունն ու ինտուիցիան կօգնեն ձեզ արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը:

Հուզական դաշտը բարենպաստ կլինի, ոչինչ չի փչացնի ձեր տրամադրությունը: Հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ, նրանք հաճույքով ընդառաջ կգան ձեզ, ձեր խնդրանքներն անուշադրության չեն մատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Նույնիսկ ամենակարևոր հարցերը լավ է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկներ կբերեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում պայմանավորվել չէր հաջողվում, իրենք ընդառաջ կգան, շփման մեջ նախաձեռնող կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում ուժեղ կլինի, սակայն փոքրիկ թյուրիմացություններն էլ հնարավոր են: Չի բացառվում որոշ ծրագրեր չիրագործված մնան: Բայց դուք դրա պատճառով չեք անհանգստանա, քանի որ մտածածին կարող եք ավելի ուշ վերադառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը սպասվածի նման չի սկսվի, և նրա առաջին կեսին պիտի զբաղվեք ոչ այն բանով, ինչով կուզենայիք: Գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, շատ ժամանակ կխլեն ու կհոգնեցնեն: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Եթե կիսվեք գաղափարներով, դրանք անպայման աջակցություն կստանան: Անուշադրության չեն մատնվի ձեր խնդրանքները, եթե դիմեք մարդկանց, որոնց վաղուց գիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա համար ինչ էլ ծրագրեք, մի մոռացեք զգուշության ու շրջահայացության մասին: Շտապել չարժե, նույնիսկ եթե թվա, թե նպատակից երկու քայլի վրա եք ու կարող եք առանց դժվարության հասնել դրան: Կարևոր կլինի ձեր ցանկացած արարքի հետևանքները ճիշտ գնահատելու ունակությունը: Եթե հանգիստ կշռադատեք ստեղծված իրավիճակը, ապա բոլոր հնարավոր որոշումներից լավագույնը կընդունեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Ձեր խորաթափանցությունը կզարմացնի շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը կարող է անհաջող թվալ. հավանական են անհաջող զուգադիպություններ, ձգձգումներ գործերում, հին պայմանավորվածությունների խախտում: Հավանական է ծրագրերը ստիպված լինեք ոտքի վրա փոխել, և դա ձեզ չի ուրախացնի: Բայց լուրջ անհանգստանալ չարժե, քանի որ շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ նոր համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, սիրելիի հետ միասին ապագային վերաբերող կարևոր որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փորձեք վերադառնալ այն գործերին, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել. շանս կա, որ այսօր ամեն ինչ կստացվի: Աստղերի աջակցությունն ուժեղ կլինի, նույնիսկ շատ բարդ հարցերը կհաջողվի արագ լուծել: Արժե օգտվել դրական միտումների ազդեցությունից կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում:

Հրաշալի նորություններ կբերի օրվա երկրորդ կեսը: Ամենայն հավանականությամբ դրանք ընտանեկան գործերին են վերաբերելու, ուստի կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ստիպված էիք լինելու հուզվել, եթե կողքին չլինեին մարդիկ, որոնք պատրաստ են ամեն պահի օգնության հասնել ու հանգստացնել ձեզ: Այդ հատվածում հավանական են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, ցավալի պատահարներ, որոնք կհուսահատեցնեն ձեզ: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարությունները շատ շուտով անցյալում կմնան:

Նոր հնարավորություններ կբացվեն վերջին ժամանակներս աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին մտածող Ջրհոսների առաջ: Հին ծանոթների հետ զրույցը կարող է հետաքրքիր մտքեր տալ, հուշել՝ դեպի ուր շարժվել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Չի բացառվում հենց նրանցից կարևոր ինֆորմացիա ստանաք կամ հետաքրքիր մի բան լսեք: Նույնիսկ հասարակ ընկերական զրույցը կարող է հետաքրքիր մտքեր տալ ձեզ:

Մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դրա պատճառով կարող եք ցավալի սխալներ անել: Բայց դրանք կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: