Դիմա Բիլանին շտապ հոսպիտալացրել են

Դիմա Բիլանը հոսպիտալացվել է հազի և շնչառական խնդիրների պատճառով, հայտնում է Mash-ը։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ համերգները Տյումենում, Պերմում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում հետաձգվում են իմ երկարատև բրոնխիտի պատճառով և թոքաբանի խորհրդով։ Հիմա ես նրա հսկողության տակ եմ։ Շարժվելն ու ցատկոտելը կարող են մեծապես սրել իրավիճակը։
Ուստի ռիսկի չդիմելու համար ես ստիպված եմ մնալ Մոսկվայում և վերականգնվել հանգիստ մթնոլորտում»,- գրել է երգիչն Ինստագրամ սոցցանցի իր օգտահաշվում։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիմա Բիլանը 90 միլիոն ռուբլով բնակարան է գնել։