Ջենիֆեր Լոպեսը համագործակցել է հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հետ

Ջեյ Լոն թողարկելու է նոր երգ և տեսահոլովակ՝ Can’t Get Enough անունով։ Տեսահոլովակում Լոպեսը հարսնացուի կերպարում է, իսկ դիմահարդարման հեղինակն է ամերիկահայ դիմահարդար և ոճաբան Հրուշ Աճեմյանը, որը համագործակցում է նաև Քիմ Քարդաշյանի հետ։ 

Հրուշ Աճեմյանն էլ ինստագրամյան իր էջում կիսվել է նոր աշխատանքի թիզերով:

«Լրիվ աղջկական դիմահարդարում: Սպասո՞ւմ եք նոր երգին ու կերպարներին»,- գրել է Աճեմյանն իր միկրոբլոգում: