Սելենա Գոմեսը բիկինիով անկեղծ լուսանկար է հրապարակել

Սելենա Գոմեսը հաճախ է բախվում իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին։ Նախկինում դերասանուհին բազմիցս խոստովանել է, որ իրեն շատ է անհանգստացնում համացանցում իր հանդեպ ատելությունը։ Բայց հիմա նա կարծես թե քիչ է մտածում հասարակական կարծիքի մասին:

«Սպանություններ նույն շենքում» սերիալի աստղը կիսվել է բիկինիով լուսանկարներով։ Առաջին լուսանկարն արվել է տասը տարի առաջ, երկրորդը՝ վերջերս։ «Այսօր ես հասկացա, որ այլևս երբեք այսպիսի տեսք չեմ ունենա… Ես կատարյալ չեմ, բայց հպարտ եմ նրանով, թե ով եմ… Երբեմն մոռանում եմ, որ նորմալ է լինել այնպիսին, ինչպիսին կաս»,- գրել է նա Stories-ում:

Նախկինում Սելենա Գոմեսը անկեղծորեն խոսել էր այն մասին, թե ինչու է իրականում գիրացել։ Դերասանուհին խոստովանել է, որ դա տեղի է ունեցել գայլախտի դեմ դեղամիջոցներ ընդունելու ժամանակ։