Քայլի Ջենները Փարիզի Նորաձևության շաբաթին իր կերպարով մեծ աղմուկ է բարձրացրել

Քայլի Ջենները, անկասկած, այս պահին իր լավագույն շրջափուլում է։ Անցյալ տարի աստղը սկսեց ավելի ու ավելի շատ նախընտրել բնական, նուրբ և նույնիսկ թեթևակի ռոմանտիկ կերպարներ, որոնցում նախկինում մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել նրան: Ինչպես կատակում են նրա երկրպագուները, կերպարի այս փոփոխությունը տեղի ունեցավ, երբ Քայլին հարաբերություններ սկսեց հոլիվուդյան ամենաէսթետիկ դերասաններից մեկի՝ Թիմոթի Շալամեի հետ: Ինչ էլ որ լինի իրականությունը, աստղի յուրաքանչյուր նոր ելքը միայն հաստատում է, որ բնականության ուղղությունը ճիշտ է ընտրված։

Օրերս Քայլի Ջենները կրկին հայտնվել է նորաձևության ամսագրերի առաջին էջերում, երբ պարզապես ներկա է եղել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրությանը։ Աստղը հպարտությամբ է իր տեղը զբաղեցրել Ժան Պոլ Գոտիեի շոուի առաջին շարքում, որտեղ հյուր դիզայներ Սիմոն Ռոշայի հետ ներկայացվել է նորաձեւության տան կուտյուր հավաքածուն։ Քայլի Ջենները հայտնվել է կիսաթափանցիկ փեշով «մերկ» կորսետային մինի զգեստով, որը համադրել է բարձր հարթակով կոշիկներով։

Ռեալիթի աստղի մազերը սկզբում հավաքված են եղել խառնաշփոթ փնջի մեջ. այս ոճն, ի դեպ, այսօր կրկին հանրաճանաչության գագաթնակետին է, և Քայլին, իհարկե, չէր կարող անտեսել այն։ Շոուի ընթացքում Ջենները որոշել է արձակել վարսերը և թողնել կոկիկ գանգուրները։ Ի դեպ, նշենք, որ Քայլին ամեն դեպքում թխահեր է մնացել, չնայած վերջերս նա երկրպագուներին զարմացրել էր հանկարծակի կերպարանափոխությամբ՝ աստղը վարդագույն մազերով լուսանկար է հրապարակել, բայց պարզվել է, որ դա պարզապես կեղծամ է եղել։