Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը կնկարահանի իր առաջին տեսահոլովակը ռեփերի նոր ալբոմի համար

Ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, որ իր դուստր Նորթը կօգնի իրեն տեսահոլովակ նկարահանել իր նոր՝ «Vultures» ալբոմի համար։

Ռեփերն Ինստագրամ սոցիալական ցանցում կիսվել է Ty Dolla $ign, Vultures-ի հետ իր նոր ստուդիական համագործակցության տեսահոլովակի վիզուալ աշխատանքով: Գրառման մեջ կիսված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Նորթը խոսում հոլովակի իր տեսլականի մասին։

«Ես մեքենայով գնում եմ իմ Lamborghini-ով բասկետբոլի պարապմունքի… Ես մի փոքր բասկետբոլի պրակտիկա եմ ունենում»,- սկսել է իր պատմությունը Նորթը: Այնուհետև նա անցում է կատարում երգերի բառերին՝ ցույց տալով, թե ինչպես են դրանք տեղավորվում Նոբու Մալիբուում ընթրիքի և պապարացիների դեմ կռվի տեսարաններում:

Ի դեպ, 10-ամյա Նորթն արդեն հասցրել է ինքն իրեն ճանաչելի դարձնել. անցած ամիս աղջիկն իր դեբյուտն է կատարել ռեփում։ Ալբոմի շնորհանդեսի երեկույթին նա կարդացել է մի հատված իր հոր նոր ստեղծագործությունից, որից հետո երկրպագուները սկսել են նրան անվանել «ռեփի արքայադուստր»: